Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
14.10.2008 | 00:00

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏ
Ըստ բնապահպանների դիտարկումների՝ գլոբալ տաքացման պատճառով օրերս փոփոխվել են նաև Ազգային ժողովի ֆլորան ու ֆաունան:
***
ՆՈՐ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Ասում են՝ վերջերս Ալրաղացի Լյովին ինտերնետում ոնց էլ որոնում ես, միևնույն է, մենակ «Օդնոկլասնիկ»-ում ես գտնում:
***
ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Վերլուծաբանների գնահատմամբ՝ նախագահական ընտրություններից հետո Հայաստանը մնաց հեղաՍԵՐԺման և հեղաշրջման արանքում:
***
ՄԱՐՏԻ 1-Ի ՄԱՍԻՆ՝ ՀԱՄԱՐՅԱ ԴԱՍԱԿԱՆ ՈՃՈՎ
Ինչե՜ր ասես, որ չեն անի խոճկորները խելագարված:

Դիտվել է՝ 14036

Մեկնաբանություններ